Դամասկոսում իշխանության եկած զինված ընդդիմությունն արգելել է Սիրիայում լրատվամիջոցների աշխատակիցների հետապնդումը։ Այս մասին հայտնում է Al Watan թերթը։

Նրա խոսքով, նոր իշխանություններն անընդունելի են համարում ցանկացած հարձակում սիրիական հեռուստատեսությամբ, ռադիոյով և սոցիալական ցանցերում աշխատող լրագրողների վրա, ինչպես նաև նրանց հասցեին ուղղված սպառնալիքներ։ Խախտողներին սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում։