Վռամ Բաղդասարյանի փաստաբանները փաստաթուղթ են գտել, որն ապացուցում է իրենց պաշտպանյալի անմեղությունը: Վերջինս 14 տարվա ազատազրկման է դատապարտվել 2010թ. մայիսի 12-ին 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության իրականացման մեղադրանքով: Փաստաթղթի մասին դեկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բաղդասարյանի փաստաբան Գայանե Խաչատրյանը:
Փաստաբանի խոսքով, Բաղդասարյանն ինքն է ներկայացրել այդ ապացույցը դեկտեմբերի 6-ին, իսկ դեկտեմբերի 9-ին Վերաքննիչ դատարան է ներկայացվել դիմում գործի վերանայման վերաբերյալ: Ըստ օրենսդրության, վերանայումը պետք է սկսվի 25 օրվա ընթացքում:
Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի խոսքով, Բաղդասարյանը պատմել է, որ սպանությունից հետո նրան կանչել է Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը եւ առաջարկել իր վրա վերցնել մեղքը: Բաղդասարյանին խոստացել են ազատել մի քանի տարուց:
«Շահինյանը պատմել է, որ մեծ գումար է պարք Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանին, սակայն չի վերադարձնի այդ գումարները եւ իրեն կհանի բանտից: Շահինյանն առաջարկել է ստորագրություն դնել ինքնախոստովանական ցուցմունքի տակ: Վռամի փոխարեն խոստովանական նամակը գրել է ինքը` Շահինյանը: Վռամը մեկ օր ժամանակ է խնդրել, խորհրդակցել հոր հետ եւ հրաժարվել ստորագրել»,- ասել է դանիելյանը` հավելելով, որ հաջորդ օրը Բաղդասարյանին հաջողվել է Շահինյանի սեղանից վերցնել այդ փաստաթուղթը, նաեւ մեկ այլ թուղթ, որում ասվում է, թե Թամամյանը 2007թ. նոյեմբերին Շահինյանին 32 մլն դրամ (100 հազար դրամ) է տվել պարտքով, որը Շահինյանը պետք է վերադարձներ մեկ տարի անձ: Փաստաթուղթը հաստատվել էր նոտարի կողմից:
Փաստաբանի խոսքով, այդ փաստաթուղթը ապացուցում է, որ Հովհաննես Թամամյանը լավ հարաբերությունների մեջ է եղել Շահինյանի հետ, հետեւաբար չէր կարող որեւէ բան անել Վռամ Բաղդասարյանի օգտին: «Քրեական գործի նյութերով չի հիմնավորվում, որ Վռամ Բաղդասարյանը սպանություն է կատարել: ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին փաստաթուղթ է ուղարկել, որում բացակայել է ժամկետը, իսկ դատախազը, իր հերթին կնքել է այդ փաստաթուղթը: 2011թ. սկզբին մեղադրանք է առաջադրվել Վռամ Բաղդասարյանին` Պետրոս Գրիգորյանի հեռախոսազրույցի գաղտնագրման հիման վրա: Թամամյանին դրանից հետո ազատեցին եւ քրեական գործ հարուցեցին նրա դեմ: Նրա նկատմամբ մի քանի քրեական գործ է հարուցվել, որոնցից մեկը հենց այս գործով: Բայց իրականում Թամամյանը չի կատարել այդ հանցագործությունները»:
Հարցին, թե Բաղդասարյանի նախկին փաստաբանը չի ունեցել արդյոք անմեղության բոլոր ապացույցները, Խաչատրյանն ասել է,թ ե բացի պարտքի մասին փաստաթղթից, բոլոր թղթերը եղել են փաստաբան Վարդան Զուռնաչյանի մոտ: Ըստ Խաչատրյանի, դատարանն ու դատախազը ճնշում են գործադրել փաստաբանի վրա, ինչի արդյունքում նա չի կարողացել կամ չի ցանկացել անել այն, ինչ պետք է աներ:
Նշենք, որ Հելսինկյան ասոցիացիան բաց նամակ է հղել Հայաստանի նախագահին Վռամ Բաղդասարյանի գործով:




























