Պրոֆեսիոնալ բռցնքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, գերծանրքաշային Նիկոլայ Վալուեւը դարձել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից: Պետդումայում Վալուեւը կներկայացնի Կեմերովոյի մարզը: Այդ մասին հաղորդում է vlasti.net-ը:

Նախկին մարզիկն արդեն համաձայնել է ԿԸՀ-ից վերցնել պատգամավորական մանդատը:

Ավելի վաղ, Վալուեւը հայտարարել էր, որ պատգամավոր ընտրվելու դեպքում մեծ ռինգ չի վերադառնա:

Նիկոլայ Վալուեը «Եդինայա Ռոսիային» անդամակցել է 2010թ. ապրիլին, հաղորդում է ria.ru-ն: