Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան Մադրիդում նախօրեին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, թե հաճույքով իր թիմում կընդգրկեր Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսին:
Արգենտինական ֆուտբոլի լեգենդը Իսպանիայում է Իսպանիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ կայանալիք ընկերական խաղի շրջանակներում:
«Ես Չավիին հաճույքով կվերցնեի Արգենտինայի հավաքական: Ամեն անգամ, հետեւելով նրա խաղին, չեմ դադարում հիանալ նրանով»,- ասել է Մարադոնան:
Նշենք, որ Դոն Դիեգոն հրաժարվել է պատասխանել աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլում արգենտինացիների ցուցադրած խաղերի հետ կապված հարցերին:




























