Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները, դեկտեմբերի 13-ին, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ուղեկցությամբ, այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր:

Հարգանքի տուրք մատուցելով Մեծ հայրենականի եւ Արցախյան պատերազմի նահատակների, ինչպես նաեւ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի, Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին` խորհրդարանականները ծաղպեկսակ ու ծաղիկներ են դրել հուշակոթողների պատվանդաններին:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած պատվիրակությունը  մեկնել է շփման գոտի եւ հանդիպել դիրքապահների հետ: