Եգիպտոսում այսօր` դեկտեմբերի 14-ին, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլն է սկսվում: Կքվեարկեն 9 նահանգների ընտրողներ, ընդամենը` 18,8 մլն մարդ:
Հիշեցնենք, Կահիրեում, Ալեքսանդրիայում եւ յոթ այլ նահանգներում նոյեմբերի վերջին տեղի ունեցած առաջին փուլը իսլամիստներին վստահ հաղթանակ պարգեւեց: Անսպասել էր ոչ թե «Մահմեդական եղբայրներ» շարժման եւ նրանց ազատության եւ արդարության կուսակցության առաջատար դառնալը, այլ «Ան-Նուր» կուսակցության սալաֆիտների երկրորդ տեղ զբաղեցնելը: Լիբերալներն իրենց գաղափարական հակառակորդներից շատ ու շատ հեռու են մնացել:
Սպասվում է, որ երկրորդ փուլը մի փոքր կվերադասավորի ուժերը` ճնշելով սալաֆիտական կուսակցությանը, որն արդեն կտրուկ հայտարարություններ է արել օտարերկրյա զբոսաշրջիկների հասցեին` նրանց հագուստիի եւ ոգելից խմիչքներ օգտագործելու կապակցությամբ: Նրանք նաեւ պահանջում են առանձնացնել տղամարդկանց եւ կանացի լողափերը եւ դրանցում դրես-կոդ մտցնել:
Ընտրությունների առաջին փուլը նշանավորվել էր ընտրողների բարձր ակտիվությամբ (52%), ընտրատեղամասերում բազմամարդ հերթեր էին գոյացել: Երկրորդ փուլն էլ, առաջինի նման, երկու օր կտեւի:




























