Նոր Գվինեայի արեւելքում 7,3 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է հյուսիսարեւելյան Կերեմա քաղաքից 123 կմ հեռավորության վրա: Կղզի-պետության մայրաքաղաք Պորտ Մոսրաբին հիպոկենտրոնից 220 կմ արեւմուտք է գտնվում: Ստորգետնյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է 127 կմ խորության վրա:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հայտնվում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը: Ցունամիի վտանգ չկա:




























