Ամենահաճախ տրվող հարցերը, որոնց Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը պետք է պատասխանի դեկտեմբերի 15-ին, ուղիղ եթերում, սոցիալական ուղղվածության են: Հարցերի մեջ առաջատար է նաեւ Մոսկվայում եւ ՌԴ այլ քաղաքներում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի վերաբերյալ Պուտինի դիրքորոշմանը վերաբերող հարցը: Բացի այդ, ռուսաստանցիներին հետաքրքրում է, թե օրենսդրորեն կխստացվի՞ պատասխանատվությունը մարդկանց ընտրելու իրավունքը խախտելու համար, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:
Պուտինին հարցեր կտան նաեւ ժողովրդագրության, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, վառելիքի գների եւ զինծառայողների սոցիալական ապահովության վերաբերյալ:
Վլադիմիր Պուտինն առաջին անգամ ուղիղ կապով ռուսաստանցիների հարցերին պատասխանել է 2001 թվականին, երբ դեռ նախագահ էր:




























