Տավուշի մարզի Մովսես գյուղում, դեկտեմբերի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՈւԱԶ-469»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել ճանապարհի բանուկ մասից եւ 70 մետր գլորվելով՝ ընկել տներից մեկի տանիքին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը եւ 2 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղեւորը՝ Երեւանի բնակիչ, 63-ամյա Ռուբեն Թումանյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: