Երեւանում, դեկտեմբերի 13-ին, ժամը 20-ի սահմաններում, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վերին անտառային փողոցում վրաերթի է ենթարկել 67-ամյա Ֆերդինանտ Մայիլյանին եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մայիլյանը գիշերը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն: