Սթենֆորդի համալսարանի գիտնականների նոր հետազոտության համաձայն՝ էլեկտրական մեքենաների կուտակիչների օգտագործումը հաճախակի դադարներով, արագացումներով եւ արգելակումներով, ինչպես նաեւ մի քանի ժամվա դադարներով, չի հանգեցնում դրանց արագ մաշման, ինչպես կարծում էին նախկինում։ Հակառակը, երկամյա փորձը ցույց է տվել, որ դա թույլ է տալիս մարտկոցներին մեկ երրորդով ավելի երկար ծառայել։

Nature Energy ամսագրում հրապարակած հոդվածում գիտնականները նշել են, որ էլեկտրական մեքենա ունեցող միջին վիճակագրական վարորդը ստիպված չի լինի կուտակիչը փոխել կամ նոր մեքենա գնել մի քանի լրացուցիչ տարի։ Դա թույլ է տալիս խնայել փող եւ երկարացնել տրանսպորտային միջոցի ծառայության ժամկետը։

Չնայած կուտակիչների գները նվազել են մոտ 90 տոկոսով վերջին 15 տարիներին, դրանք նախկինի պես կազմում են նոր էլեկտրական մեքենայյի արժեքի մեկ երրորդը, տեղեկացրել է Naked Science-ը։