ՌԴ-ում ապաստան ստացած Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին ընտանիքի հետ պետք է ուղարկել Դոնբասը վերականգնելու, իսկ դրա համար նրան ՌԴ քաղաքացիություն տալ։ Газетой.Ru-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի պատգամավոր, Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դմիտրի Կուզնեցովը։
«Կարծում եմ՝ Բաշար Ասադը, ավելի ճիշտ՝ նրա ընտանիքը, կարող է իր խնամակալության տակ առնել Դոնբասի ռազմական գործողություններից տուժած շրջաններից մեկն ու բնակություն հաստատել Մարիուպոլի նորակառույց շենքերից մեկում։ Նա նաև կկարողանա աջակցել Էմիր Կուստուրիցային՝ Դոստոևսկու մոտիվներով Դոնբասում ֆիլմ նկարահանելու համար։ Ես կողմ եմ, որ նա իրեն դրսևորի ռուս ժողովրդի ծառայության մեջ, իսկ դրանից հետո Դոնբասի վերականգնման գործում ունեցած ներդրման համար կարելի է դիտարկել քաղաքացիության հարցը»,- ասել է Կուզնեցովը։





























