Նորվեգիան 242 միլիոն դոլար կհատկացնի ուկրաինական նավատորմի հզորացման համար, հայտնում է УНИАН գործակալությունը:

Ինչպես հայտնել է երկրի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն, 2,7 միլիարդ (242 միլիոն ԱՄՆ դոլար) նորվեգական կրոն կուղարկվի ուկրաինական նավատորմի օգնությանը՝ Սև ծովում ռուսական նավատորմը զսպելու համար։

Նախարարը հավելել է, որ Ուկրաինան այժմ պետք է պաշտպանի իր բնակչությանը և ենթակառուցվածքները, ինչպես նաև հացահատիկի և այլ ապրանքների արտահանումը ծովով «ռուսական սևծովյան նավատորմի հարձակումներից»: