ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է ուկրաինական պատերազմի կարգավորման հարցում «փոքր առաջընթացի» մասին, սակայն մանրամասներ չի հայտնել։ Դրա մասին նա հայտարարել է ընտրություններում հաղթանակից հետո իր առաջին ասուլիսում, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Ըստ Դոնալդ Թրամփի՝ 2025 թվականի հունվարին Ուկրաինայի նախագահին չի հրավիրվել իր երդմնակալությանը։
Բացի դրանից, ԱՄՆ նորընտիր նախագահը Ջո Բայդենի վարչակազմի ՝ Ուկրաինային թույլ տալու՝ ամերիկյան զենքով ՌԴ տարածքի խորքերը հարվածելու որոշումը սխալ և հիմար քայլ է անվանել: Թրամփն ասել է, որ հնարավոր է՝ վերանայի այդ որոշումը։
«Երկու կողմի սպանված զինվորների թիվն էլ աստղաբաշխական է։ Ես երբեք նման բան չեմ տեսել»,- ասել է Թրամփը։





























