Թուրքիայի խորհրդարանում պաշտպանության նախարարության բյուջեի քննարկումների ժամանակ ուշադրության կենտրոնում է հայտնվել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սըրրը Սաքըքը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  քուրդ պատգամավորը ելույթի ժամանակ ժամանակ նշել է, թե պետությունը թողնելով գեներալներին առանց վերահսկողության, թույլ է տալիս, որ նրանք «Մեծ մուրճ» կամ «Էգենեկոն»-ի պես կառույցների միջոցով փորձեն պետական հեղաշրջում իրականացնել։ «Գեներալները ծառայությունը թողնելուց հետո ստանում են տարեկան 600-700 հազար լիրա (մոտ 400 հազար դոլար) իսկ 40 տարի նահանգապետ կամ դեսպան աշխատած անձը՝ 70 հազար։ Դա մեծ անարդարություն է», -ասել է Սաքըքը։

Քուրդ պատգամավորը ելույթի ժամանակ նկատելով, որ իր խոսքին վատ են արձագանքում խորհրդարանում գտնվող գեներալները՝ ասել է. «Ձեր տեղն իմացեք, մեզ էլ թարս չնայեք։ Դուք պետք է ժողովրդի կամքին ենթարկվեք»։