Կիեւի Պեչորսկի շրջանային դատարանը հանել է սպանության մեղսակցության մեղադրանքները Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի վրայից:
Նշենք, որ դատախազությունը նրա դեմ քրեական գործ էր հարուցել 2000թ. ընդդիմադիր լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանության գործով:
Դատարանը համաձայնվել է Կուչմայի փաստաբանների փաստարկների վրա, որոնք պնդել են, թե չի կարելի հիմնվել ապօրինի կերպով ստացված ապացույցների վրա: Ուստի նախկին մայոր Նիկոլայ Մելնիչենկոյի հրապարակած ձայնագրությունները չեն կարող ապացույց դիտարկվել:
Գոնգաձեն անհետ կորել էր 2000թ. սեպտեմբերի 16-ին, իսկ նոյեմբերին Տարաշանյան անտառում հայտնաբերվել էր նրա գլխատված դին: 2008թ. մեղավոր էին ճանաչվել Ուկրաինայի ՆԳՆ արտաքին դիտարկման եւ քրեական հետախուզության երեք աշխատակիցներ: Մեղադրյալներից մեկը` նախկին գեներալ Ալեքսեյ Պուկաչը որպես պատվիրատու նշել էր նախագահ Կուչմայի, ՆԳ նախկին նախարար Յուրի Կրավչենկոյի եւ խորհրդարանի նախագահ Վլադիմիր Լիտվինի անունները:
Կուչմայի նախկին թիկնապահ Մելնիչենկոն ձայնագրություն էր ներկայացրել, որտեղ Կուչման եւ Լիտվինը քննարկում են Գոնգաձեի հաշվեհարդարի հնարավորությունը:




























