Թուրքիայի Ադանա քաղաքի ոստիկանությունը կանխել է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի դեմ իրականացվելիք մահափորձը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  ոստիկանությունը 4 նահանգներում իրականացրել է համաժամանակյա գործողություն, որի ընթացքում ձերբակալվել է 14 հոգի։

Նշվում է, որ ձերբակալվածները արգելված կազմակերպության անդամներ են, ովքեր պատրաստվել են մահափորձ իրականացնել Դեւլեթ Բահչելիի դեմ։