Իտալիայի ընդդիմադիր «Հյուսիսի լիգա» կուսակցությունն այսօր` դեկտեմբերի 14-ին խոչընդոտել է խորհրդարանի նիստը, որտեղ վարչապետ Մարիո Մոնտին պետք է զեկույց ներկայացներ Եվրոպայի Խորհրդի` ճգնաժամից ելք գտնելուն նվիրված նիստի արդյունքների վերաբերյալ:
Այս խմբակցությունը նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կողմնակիցներն են, եւ բացիեբաց հայտարարել են, որ դեմ են Մոնտիի տեխնիկական կառավարությանը:
Սենատորները պաստառներ են բերել խորհրդարանի դահլիճ, եւ նախագահ Սենատո Սկիֆանին ստիպված է եղել ընդհատել նիստը:



























