Ռուսաստանը պատրաստ է դիտարկել ԱՄՆ նոր վարչակազմի ցանկացած առաջարկ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման վերաբերյալ, սակայն մինչ օրս ըմբռնում չկա ո՛չ այս, ո՛չ էլ ԱՄՆ ապագա հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի՝ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի Դաշնության հետ կապ հաստատելու մտադրության մասին, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Մեր միջև ոչ մի ըմբռնում չկա, առաջին հերթին, գեներալ Քելլոգի պաշտոնը ստանձնելու ժամանակացույցի առումով, այն դիրքորոշման առումով, որը նորընտիր նախագահ Թրամփը նախանշել է որպես նրա գործունեության ուղղություն»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռյաբկովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններին «գոնե հարաբերական կարգավորման» վերադարձնելու ցանկացած առաջարկ։
«Եվ առավել ևս, մենք չունենք ամենաչնչին, նույնիսկ անվանական ազդակներ, թե նա ինչպիսի մտադրություններ ունի կապեր հաստատելու տեսանկյունից։ Մենք, անշուշտ, կքննարկենք այդ թեմայով ցանկացած կոչ, ինչպես նաև այն թեմաները, որոնք վերաբերում են Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններին գոնե հարաբերական կարգավորման վերադարձնելու անհրաժեշտությանը։ Բայց ժամանակցույցերն ու երթուղիները ոչ այսօրվա և ոչ էլ վաղվա խնդիր են»,-ասել է նա:





























