Դոկտոր Մերի Ա. Փափազյանը դեկտեմբերի 8-ին նշանակվել է Հարավային Կոնեկտիկուտի (ԱՄՆ) պետական համալսարանի նախագահ: Այս մասին գրում է «The Armenian Weekly»-ն:
Փափազյանը ամերիկյան համալսարանի նախագահ նշանակված առաջին հայ կինն է եւ չորրորդ հայը այդ պաշտոնում: Ցուցակը ներառում է դոկտոր Գրեգորի Ադամյանին` Ուոլթեմի (Մասաչուսեթս) Բենթլի քոլեջի նախագահին եւ դոկտոր Վարդան Գրեգորյանին` Պրովիդենսի (Ռոդ Այլենդ) Բրաունի համալսարանի նախկին նախագահին:
Փափազյանը մինչ այդ զբաղեցրել է Նյու Յորքի Քաղաքային համալսարանի մաս կազմող Լեյմանի քոլեջի պրոռեկտորի եւ նախագահի ուսումնական գծով տեղակալի պաշտոնը: Հարավային Կոնեկտիկուտի համալսարանի նախագահի պաշտոնին 70 թեկնածու է հավակնել:
Փափազյանը Միչիգանի համալսարանի (Դիրբորն) հայկական գիտահրատարակչական կենտրոնի տնօրեն, դոկտոր Դենիս Ռ. Փափազյանի կինն է, Նորթրիջից (Քալիֆորնիա) Հակոբ եւ Մերիլին Արշակունիների դուստրը եւ հայկական «Ֆերահյան» դպրոցի շրջանավարտ: Նա Քալիֆորնիական համալսարանի երեք աստիճան ունի:




























