Քիչ առաջ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Լեդի Հակոբ» մականունով հայտնի Հակոբ Հակոբյանի եղբոր` Սիմոնի որդուն:
Ստեփան Հակոբյանի ձերբակալման գործողությունը տեղի է ունեցել Կիեւյան կամրջի վրա: Նա եղել է 04 XX 600 համարանիշի Lexus մակնիշի ավտոմեքենայով, երկու թիկնապահների հետ: Թիկնապահներին եւս տեղափոխել են ոստիկանություն:
Մեր տեղեկություններով, իրավապահները վերջին շրջանում հետեւել են Ստեփան Հակոբյանին, եւ նա երկու միջադեպով աչքի է ընկել: Մեկը մասնակցել է Գառնիի ձորում հարսանիքի, որտեղ սկանդալային միջադեպ է եղել, իսկ մյուս դեպքում ծեծի է ենթարկել իր խանութի աշխատակցին:
Ստեփան Հակոբյանի անունը կապվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության գործին: Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին, Սեբաստիա փողոցում:




























