ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ ՌԴ-ի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի եւ Իրանի մերձեցումը սպառնում է ԱՄՆ-ին ամբողջ աշխարհում հակամարտությունների մեջ ներքաշմամբ։ Այս մասին նա ասել է Foreign Affairs ամսագրի հարցազրույցում, որի տեքստը չորեքշաբթի տարածել է պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Բլինքենին հարցրել են, թե առաջիկա 15 տարիներին ինչի կարող է հանգեցնել թվարկված պետությունների միջեւ կապերի ամրապնդումը։ «Կարծում եմ, եթե կանխատեսումներ անենք, որոնց դեպքում նրանք կհասնեն իրենց ուզածին, ապա մենք, անկասկած, կտեսնենք առնվազն ազդեցության ոլորտների կրկնակի առաջացում, որոնցից կհեռացվեն ԱՄՆ-ը եւ համախոհ երկրները։ Աշխարհում կնկատվեն ավելի մեծ ճյուղավորում եւ պառակտում»,- նշել է Բլինքենը՝ հնարավոր համարելով «տարատեսակ երկաթե վարագույրների» առաջացումը։
«Ես կարծում եմ՝ դա նաեւ կլինի հակամարտությունների աշխարհի նախավկան»,- նշել է նա՝ կարծիք հայտնելով այն մասին, որ դրան է տանում աշխարհի բաժանումն ազդեցության ոլորտների։ Բլինքենի կարծիքով՝ ԱՄՆ-ը «անխուսափելիորն կներքաշվի դրանցում»։




























