«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների վերջին հայտարարությունը ոտնահարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և անտեսում ԼՂՀ գոյության փաստը: Այն Արցախի հիմնախնդրի հանգուցալուծումը կանխորոշում է ի վնաս Հայաստանի և հայության»,- ասված է ՀՅԴ գերագույն մարմնի այսօր տարածած հայտարարության մեջ:

«Հայրենակիցներ, մենք դեմ ենք մեր երկրի և ողջ հայության կենսական շահերը վտանգող որևէ զիջման: Բողոքի ցույցին մեր մասնակցությունը բերելով` վերահաստատենք ազգային-պետական հիմնահարցերում հայության միասնականությունն ու վճռականությունը: Ցույցը տեղի կունենա ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, հուլիսի 16-ին, ժամը 16:00-ին:

Նույն օրը, նույն ժամին աշխարհի բազմաթիվ երկրներում նույնպես տեղի են ունենալու բողոքի ցույցեր: Միանանք հայության համընդհանուր ընդվզումին»,-ասված է դաշնակցության տարածած հայտարարության մեջ: