Առնվազն 100 հյուսիսկորեացի զինվորական է զոհվել, եւս 1 000-ը վիրավորվել է՝ կռվելով Կուրսկի մոտ, լրագրողներին հայտնել է Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավոր Լի Սինգվոնը հետախուզության ներկայացուցչների հետ ճեպազրույցից հետո։

Նրա խոսքով՝ զոհերի մեջ կան բաձրաստիճան անձինք։ Այս հանգամանքը, ինչպես եւ զոհերի մեծ թիվը, նա բացատրել է նրանով, որ հյուսիսկորեացի զինվորականները ծանոթ չեն տեղանքին եւ նախկինում չեն բախվել դրոնների։ Ուստի, ըստ պատգամավորի, հյուսիսկորեացիները «օգտագործվում են որպես «մանրադրամ»։

«Ասում են՝ ռուս զինվորականները բողոքում են, թե հյուսիկորեացի զինվորները դրոնների մասին գիտելիքներ չունենալու պատճառով ավելի շուտ բեռ են, քան ակտիվ»,- ասել է նա։

Երկուշաբթի Պենտագոնի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Փետ Ռայդերը առաջին անգամ հայտնել է հյուսիսկորեացի զոհերի մասին։ Նա չի նշել սպանվածների թիվը, բայց երեքշաբթի Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան AP եւ Reuters գործակալություններին տեղեկացրել է «մեկ-երկու հարյուր» սպանված եւ վիրավոր հյուսիսկորեացիների մասին։