ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով առանց նախապայմանների բանակցություններ վարել, սակայն հաշվի առնելով ներկա իրավիճակը և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք նախապայմաններ չունենք, մենք պատրաստ ենք երկխոսություն վարել առանց նախապայմանների, բայց այն բանի հիման վրա, ինչի շուրջ պայմանավորվել ենք 2022 թվականի վերջին Ստամբուլում կայացած բանակցային գործընթացում և այն իրողությունների հիման վրա, որոնք այսօր զարգանում են երկրի վրա»,- մամուլի ասուլիսում ասել է ՌԴ նախագահը։