Երկրի արևմուտքում գտնվող վրացական Գուրիայի բնակիչները բողոքի երթ են անցկացրել Թբիլիսիում, հայտնում է «Новости-Грузия»։
«Գուրիների երթին» մի քանի հարյուր մարդ էր հավաքել։ Եվրոպայի հրապարակից նրանք շարժվել են դեպի Վրաստանի խորհրդարան, որտեղ արդեն երեք շաբաթ շարունակվում են եվրոպամետ հանրահավաքները։
Երթի մասնակիցները կրում էին ԵՄ դրոշներ և բողոքի ցուցապաստառներ վրացերենի գուրերենի բարբառով և կրիմանչուլիի հնչյունների ներքո։ Ոմանք հանրահավաքի ժամանակ կրում էին ավանդական քաբալախա բաշլիկներ:




























