Ուզբեկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի միջև, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Միրզիյոևը ցավակցություն է հայտնել ՌԴ Զինված ուժերի քիմիական, ճառագայթային և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի և նրա օգնական Իլյա Պոլիկարպովի մահվան կապակցությամբ։

«Ընդգծվում է, որ Ուզբեկստանը խստորեն դատապարտում է այս ստոր ահաբեկչությունը։

Շեշտվել է ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում երկու երկրների հետախուզական ծառայությունների սերտ համագործակցությունը շարունակելու մտադրությունը։

Շավքաթ Միրզիյոևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ուղիղ գծի հաջող անցկացման և տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսի կապակցությամբ։

Երկու ղեկավարներն էլ հաստատել են իրենց ցանկությունը՝ շարունակելու հետևողականորեն զարգացնել ռուս-ուզբեկական փոխշահավետ կապերը բոլոր ոլորտներում»,- ասված է Կրեմլի հայտարարության մեջ։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ ռուս գեներալի և նրա օգնականի սպանության մեջ կասկածվում է Ուզբեկստանի բնակիչ Ախմադ Կուրբանովը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության մեջ։