Թերթը գրում է, որ իր տեղեկությունների համաձայն՝ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում մտադիր է մեծամասնական ընտրակարգով առաջադրվել Երեւանի Դավիթաշեն եւ Արաբկիր վարչական շրջանի մի հատվածն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է դարձել ՀՀԿ անդամ Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովը:

«Վերջինս, ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող լուրերի, չի առաջադրելու իր թեկնածությունը: Մեր տեղեկություններով, այդ նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունի նաեւ ԲՀԿ անդամ Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն: Բացառված չէ, սակայն, որ Գ. Արսենյանը առաջադրվի Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է ընտրվել Զոհրապ Զոհրապյանը:

Գ. Արսենյանը թերթի հետ զրույցում չի բացառել այս ընտրատարածքներից որեւէ մեկում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը՝ միաժամանակ նշելով, որ դեռեւս վերջնական որոշում չի կայացրել»,- գրում է «168 ժամ»-ը: