Տրանսպորտային ոստիկանությունը հայտնաբերել է հեռախոսային ահաբեկչին, ով հայտնել էր, թե Մոսկվա-Դուշանբե չվերթի օդանավում ռումբ կա: Պարզվել է, որ զանգահարողը հոգեկան հիվանդ է:
Դեկտեմբերի 14-ի երեկոյան Նովոսիբիրսկի ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ Մոսկվա-Դուշանբե չվերթի օդանավում ռումբ կա:
Զանգի պատճառով ստուգվել է երկու օդանավ: «Տաջիկէյր» ավիաընկերության օդանավը ստուգել են դեռ Դուշանբեում, որտեղ ոչ մի կասկածելի բան չեն գտել:
UTair ավիաընկերության օդանավը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում դեկտեմբերի 14-ին ժամը 19:52-ին, որում եղել է 98 ուղեւոր եւ 7 հոգանոց անձնակազմը: Վայրէջքից հետո կինոլոգները շների օգնությամբ ստուգել են օդանավը եւ ուղեւորներին, սակայն կրկին ոչինչ չեն գտել:
Ոստիկանությունը պարզել է, որ բջջայինից զանգահարող ահաբեկիչը Նովոսիբիրսկի 66-ամյա բնակիչ է, ով հոգեկան խանգարում ունի, հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























