Հայաստանի ճանապարհային ոստիկանության վարչական շենքում (Թաիրովի փողոց-14) հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհը տեղի է ունեցել աշխատասենյակներից մեկում: Հրդեհը հնարավոր է եղել տեղայնացնել ժամը 08:42-ին, եւ մարել` 08:52-ին: Այրվել է աշխատասենյակում գտնվող կահույքը:




























