Միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը խոստացել է նախագահ ընտրվելուց հետո բանտից ազատել Միխայիլ Խոդորկովսկիին, վերադարձնել նահանգապետերի ընտրությունները եւ կրճատել նախագահի լիազորությունները: Նա հայտարարել է, թե Խոդորկովսկուն ներում շնորհելը առաջին որոշումն է, որ կկայացնի` ստանձնելով պաշտոնը:
Նախաձեռնող խմբի հետ հանդիպմանը Պրոխորովը հայտնել է, որ Ալլա Պուգաչովան չի գլխավորի իր շտաբը, նշել է, թե կուղղի Պուտինի սխալները, եւ մեկնաբանել է ամուսնության մասին լուրերը: Պարզվել է, որ նա դեմ չէ: «Եթե դա անհրաժեշտ է երկրի եւ նախագահական ընտրությունների համար, ես անգամ դրան եմ պատրաստ»,- ասել է Պրոխորովը:
Ալլա Պուգաչովայի անունը պատահաբար չի հնչել. Ռուսաստանցի գործիչների մոտ նորաձեւ է դարձել նախընտրական շտաբեր հրավիրել մշակույթի հայտնի գործիչների:
Պրոխորովը նաեւ խոսել է խորհրդարանական ընտրություններին եւ նկատել, որ դրանք կեղծվել են:




























