Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաջորդ երկուշաբթի արտահերթ նիստ կանցկացնի՝ երկրի վրա Եմենի հութիների հարձակումների առնչությամբ, գրում է Times of Israel-ը։

Սաարը նախօրեին խնդրել է ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին, շտապ նիստ հրավիրել՝ հութիների հարձակումները և նրանց Իրանի շարունակական աջակցությունը դատապարտելու համար, հաղորդում են լրատվամիջոցները:

Հութիները գիշերը մեկ շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: