Բելգիական Լյեժ քաղաքի ողբերգության զոհերի թիվը հասավ 5-ի. դեկտեմբերի 15-ի գիշերը հիվանդանոցում մահացել է 75-ամյա վիրավոր կինը: Այս մասին, հիմնվելով տեղի լրատվամիջոցների տվյալների վրա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
շենք, որ ավելի վաղ արդեն հաղորդվել էր հինգերորդ զոհի մասին, բայց հետո տեղեկատվությունը հերքվել էր, քանի որ կինը ծանր վիճակում էր եղել, բայց դեռ չէր մահացել:
Հիշեցնենք, դեկտեմբերի 13-ին 32-ամյա Նորդին Ամրանին, ով քանիցս դատվել է զենք եւ թմրամիջոցներ պահելու համար, Լյեժի կենտրոնում նռնակներ է նետել ավտոբուսային կանգառի ուղղությամբ, այնուհետեւ անկանոն կրակոցներ է արձակել անցորդների վրա, ինչից հետո ինքնասպան է եղել:
Ոստիկանությունը պարզել է, որ ահաբեկիչը միայնակ է գործել: Հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն, բայց, ենթադրվում է, մարդասպանը թմրանյութերի ազդեցության տակ է եղել:




























