Վարչապետ Վլադիմիր Պուտինին «զվարճացրել» է «Կոմերսանտ-Վլաստ» հանդեսում անվավեր քվեաթերթիկի լուսանկարը, որի վրա գրված է եղել «Путин, пошел на х..»: Այդ մասին Պուտինն ասել է` պատասխանելով «Ուղիղ գծի» հարցին:
Նշենք, որ այդ լուսանկարը պատճառ էր դարձել, որ մի քանի աշխատակիցներ հեռացվեն աշխատանքից:
Նա նշել է, թե դրա մեջ նոր բան չկար: Հյուսիսային Կովկասում ահաբեկչության դեմ պայքարի փուլում Պուտինը ինչ ասես, որ չի լսել ու տեսել իր մասին: Եւ այն ժամանակ է վստահ եղել իր ճշմարտացիության մեջ, եւ այսօր:
«Որքան ես հասկացա, գրառումն արվել է Լոնդոնում: Իսկ մենք գիտենք, թե ովքեր են հավաքվել Լոնդոնում, եւ ինչու չեն վերադառնում Ռուսաստան, եւ ինձ հեռուն ուղարկելու նրանց ցանկությունը կապված է նրա հետ, որ քանի այստեղ եմ, իրենք չեն կարող վերադառնալ: Ուստի նեղացած չեմ… »,- ասել է Պուտինը:




























