Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը խորհրդանշական 1 եվրո տուգանք կվճարի, ինչպես նաեւ նրա գործում երկու տարվա կալանքի երկամյա ժամկետ կհայտնվի, թեեւ նա բանտ չի նստի: Կալանքի պատճառը 1980-1990թթ. ընթացքում Փարիզի քաղաքապետ եղած տարիներին կեղծ աշխատատեղերի ստեղծումն է: Չնայած այն հանգամանքին, որ Փարիզի դատախազությունը հանդես է եկել գործը կարճելու օգտին, դատարանը Շիրակի մեղքը ապացուցված է համարել միանգամից մի քանի կետով` լիազորությունների գերազանցում, վատնումներ, վստահության չարաշահում:
Նախկին նախագահը երկու տարի պայմանական ազատազրկման եւ մեկ եվրո խորհրդանշական տուգանքի է դատապարտվել:
Դատական գործը, որի ընթացքում Շիրակի հետ մեղադրյալի աթոռին են հայտնվել եւս 9 մարդ, տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին Փարիզում:
Նախկին նախագահը ներկա չի գտնվել առողջական խնդիրների պատճառով, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ընդ որում, նախնական հայցվորը`Փարիզի քաղաքապետարանը, վաղուց հրաժարվել է ֆինանսական պահանջներից: Դրանք կարգավորվել են իշխող կուսակցության հետ բանակցությունների արդյունքում, որը փոխհատուցել է քաղաքի վնասները: Միջոցների մի մասը հատկացրել է հենց Շիրակը:




























