Ադրբեջանում Ղարաբաղի հարցը մեկընդմիշտ փակված են համարում։ Այս երկրի պաշտոնական ներկայացուցիչները համարում են, որ ռազմաքաղաքական նոր ստատուս քվոն անսասան է։ Հայաստանում տվյալ խնդրի նկատմամբ վերաբերմունքը (հանրապետությունում նախընտրում են խոսել Արցախի ողբերգության մասին) դեռևս գլխավոր տրավման է՝ ամենաքննարկվող հարցերի հարցը։ Թե՛ քաղաքական գործիչների, թե՛ հասարակ մարդկանց մակարդակով։ Դրա մասին սոցցանցերում գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Ղարաբաղի վերաբերյալ բանավեճերը 2024 թվականի վերջին հայաստանյան մեդիատարածքում դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախկին նախագահներին հրավիրել է հանդիպել բանավեճի սեղանի շուրջ և քննարկել հրատապ խնդիրը։ Դրանից առաջ էլ Հայաստանի նախարարների կաբինետի ղեկավարը հայտարարեց, թե, ըստ էության, 1994 թվականի մայիսից, այսինքն՝ այն պահից, երբ ուժի մեջ է մտել Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը և սկսվել են բանակցությունները, իր երկրի բոլոր ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի իրավազորությանը վերադարձնելու հեռանկարները:
Այնպես չէ, որ Փաշինյանը Ամերիկա է հայտնաբերել: Ժամանակին Ժիրայր Լիպարիտյանը (1994-1997 թվականներին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականը ղարաբաղյան կարգավորման հարցերով) հայտարարել էր. «Զինադադարի պահից ի վեր միջազգային հանրությունը մեզ ասում էր, որ չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը։ Տեսականորեն նրանք կարող էին դա անել, եթե Ադրբեջանը համաձայներ դրան։ Բայց, ընդհանուր առմամբ, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան առաջարկում էին տարբերակներ՝ հիմնված Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա։ Դա ակնառու էր»:
Բայց մի բան է՝ քննարկել խաղաղ կարգավորման տարբերակները, և բոլորովին այլ բան՝ պարտությունների և նվաստացումների պայմաններում զիջումների վերաբերյալ կոնկրետ որոշումներ ընդունելը։ Պետական գործչի պատասխանատվության հարցն առանցքային է դառնում: Փաշինյանն ուզում է ասել՝ ես առաջինը չեմ, հանգամանքներն ինձնից ուժեղ դուրս եկան: Նախկին նախագահների գրասենյակների արձագանքը սպասելի էր. Նիկոլ Վովաևիչին մեղադրեցին փաստերի խեղաթյուրման մեջ: «Սարգսյանական» Հանրապետական՝ ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչը (Էդուարդ Շարմազանովը վճռականապես հայտարարեց, որ «Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, և վերջ»: Բայց ոչ միայն քաղաքական առաջնորդները դա արեցին: Հայտնի պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն. Հայկ Դեմոյանը հանրապետության կաբինետի ղեկավարի հետ բանավեճի պատրաստակամություն հայտնեց։
Այս պատմության մեջ շատ բնորոշ պահեր կան: Նախ՝ Նիկոլ Փաշինյանն առաջվա պես հմուտ մարտավարի և «ցանցային մարտիկի» որակներ է ցուցադրել, ում համար տպավորություն գործելը արդյունավետությունից բարձր է, իսկ պահի օգուտն ավելի կարևոր է, ավելի կարևոր՝ քան ռազմավարությունն ու տևական խաղը։ Երկրորդ՝ տեղին կլիներ, որ նախկին նախագահներն իրենք արտահայտեին սեփական դիրքորոշումը՝ տեղեկատվական դաշտը չզիջելով մի մարդու, որը երկար տարիների ընթացքում սովորել է թե՛ լրատվամիջոցների ճնշման, և թե՛ ձեռնածության դիմելու հմտությանը»,- գրել է Մարկեդոնովը։





























