Պետք էր հետեւողականորեն, համառ եւ անվախ կերպով պայքարել ԽՍՀՄ-ի ամբողջականության համար եւ թույլ չտալ նրա փլուզումը: Այդ մասին ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը` պատասխանելով հարցին, թե ինչ կաներ ինքը, եթե ԽՍՀՄ փլուզման ժամանակ լիներ իշխանության ղեկին:

«Ի՞նչ կանեի: Պետք էր ժամանակին Խորհրդային միությունում տնտեսական բարեփոխումներ իրականացնել եւ ամրագրել դրանք ժողովրդավարական փոփոխություններով, պետք էր լինել հետեւողականորեն, համառ եւ անվախ, գլուխը չթաղել ավազի մեջ եւ հետույքը դրսում, պայքարել ԽՍՀՄ-ի ամբողջականության համար եւ թույլ չտալ նրա փլուզումը»,- ըստ «ՌԻԱ Նովոստիի» ասել է Պուտինը: