Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերում հայտարարել է, թե հարկ է «հարգանքով վերաբերվել բոլոր քաղաքացիներին, անգամ նրանց, ովքեր լուրջ չեն ընդունում իշխանությանը»:

«Բայց կան մարդիկ, որ ՌԴ քաղաքացու անձնագիր ունեն, սակայն գործում են օտարերկրյա պետությունների շահերից եւ օտար փողերով: Նրանց հետ եւս կապ ենք հաստատելու»,- ասել է Պուտինը, թեեւ խոստովանել է, որ «հաճախ դա անելը անիմաստ եւ անօգուտ է»:

«Ի՞նչ կարելի է նրանց ասել այդ դեպքում: Եկեք ինձ մոտ, փողի տոպրակներ»,- ասել է վարչապետը` մտնելով Կիպլինգի «Մաուգլի» ստեղծագործության Կաա օձի դերի մեջ:

«Փոքրուց սիրում եմ Կիպլինգին»,- հավելել է Պուտինը: