Աշխարհի բնակչությունը 2024 թվականին ավելացել է ավելի քան 71 միլիոն մարդով և մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կհասնի 8,09 միլիարդ մարդու։ Այս գնահատականները հրապարակել է ԱՄՆ մարդահամարի բյուրոն։
Բնակչության աճը փոքր-ինչ դանդաղել է 2023 թվականի համեմատ, երբ այն կազմում էր 75 միլիոն մարդ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
2025 թվականի հունվարին ակնկալվում է, որ աշխարհում ամեն վայրկյան կծնվի 4,2 և կմահանա 2 մարդ։





























