Թեհրանը «հիասթափված է ռուս ընկերների գործողություններից» որովհետեւ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները Իրանին հակահրթիռային պաշտպանության համակարգեր մատակարարելու հարցում:

Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին:

«Ինչո՞ւ Ռուսաստանը թույլ չի տալիս հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղափոխել Իրան, ինչպես որ պայմանավորված է եղել: Այդ համակարգերը Իրանի պաշտպանությունը ամրացնելու համար են:

Մատակարարումը պետք է տեղի ունենար դեռ 6 ամիս առաջ»,- ասել է նա ու հավելել. «Մի՞թե ռուս ստրատեգները ուշադրություն չեն դարձնում անվտանգության հարցում Իրանի աշխարհաքաղաքական կարեւորությանը»: