Հայ-թուրքական հարաբերությունների գործնթացը պիտի ամրացնի անվտանգությունը տարածաշրջանում։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը։
"Ռուսաստանը ամբողջապես ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը։ Մենք կարծում ենք, որ սահմանների շրջափակումից դուրս գալը կարևորագույն խնդիր է Հայաստանի համար ",-նշել է Կելինը, հավելելով, թե « այս գործընթացը պիտի ամրացնի անվտանգությունը տարածաշրջանում, այլ ոչ թե կրքեր բորբոքի, այն ինչին ականատես ենք վերջերս»։
Նա նաև ասել է, որ չի կարելի թուլատրել, որպիսի հայ-թուրքական հարաբերությունների գործնթացը հակասի Ղարաբաղյան հարցի լուծմանը։ Այստեղ խոսքը գնում է երկու իրար լրացնող, բարդ և զուգահեռ գործընթացների մասին։
Կելինը հատուկ նշել է, որ եթե Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առաջնթաց նկատվի, ինչը հնարավոր է մոտ ապագայում, դա կարող է նպաստել ողջ Կովկասի կայունությանը։



























