Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը իջեցրել է համաշխարհային մի շարք խոշորագույն բանկերի վարկանիշները: Նման որոշումը պայմանավորված է «արդյունաբերության ոլորտում աճող խնդիրներով»:
Իջեցվել են բրիտանական Barclays, ֆրանսիական B-N-P Paribas, գերմանական Deutsche Bank եւ Credit Suisse, ինչպես նաեւ ամերիկյան Bank of America եւ Goldman Sachs բանկերի վարկանիշները:
Fitch-ը բացատրում է, որ թեեւ համաշխարհային ֆինանսական կառույցները կարողացել են դիմակայել ֆինանսական ցնցումներին, նրանք խոցելի են մնացել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերջին մի քանի ամիսներին համաշխարհային բանկերի վարկանիշները նվազելու միտում ունեն` եվրագոտու ճգնաժամի, տնտեսական աննշան աճի եւ պետական կարգավորման սաստկացման պատճառով:



























