ԱՄՆ պետդեպարտամենտը որոշում է ընդունել հավանություն տալ Սաուդյան Արաբիայի Թագավորությանը 78,5 մլն դոլար արժողությամբ MK 54 MOD 0 թեթեւ տորպեդոների հնարավոր վաճառքին, տեղեկացրել է Պենտագոնի համագործակցության եւ պաշտպանության ու անվտանգության ոլորտի գծով գործակալությունը։
Հաղորդման համաձայն՝ գործակալությունը ներկայացրել է անհրաժեշտ հավաստագրերը՝ Կոնգրեսին տեղեկացնելով հնարավոր վաճառքի մասին։
Նշվել է, որ Սաուդյան Արաբիան խնդրել է 20 թեթեւ MK 54 MOD 0 տորպեդո։
Ծրագրում կներառվեն նաեւ պահեստամասեր MK 54 MOD 0 LWT-ի համար ուսումնական MK 54 (REXTORP) տորպեդոներ՝ նախատեսված ուսումնական նպատակներով օգտագործելու համար, սարքավորումներ բեռնարկղերի համար, ուսուցանում, օժանդակ եւ փորձնական սարքավորումներ եւ այլն։





























