ԱՄՆ-ն ավարտում է քայլերը՝ հնդկական ընկերությունների հետ քաղաքացիական միջուկային գործընկերության խոչընդոտները վերացնելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը՝ ելույթ ունենալով Նյու Դելիում։

«Միացյալ Նահանգները կատարում է անհրաժեշտ քայլերը՝ վերացնելու երկարաժամկետ կանոնակարգերը, որոնք խոչընդոտում էին քաղաքացիական միջուկային էներգետիկայի համագործակցությանը Հնդկաստանի առաջատար միջուկային ձեռնարկությունների և ամերիկյան ընկերությունների միջև», - ասաց նա:

Պաշտոնական քայլերը շուտով կավարտվեն, ասել է Սալիվանը: «Սա հնարավորություն կտա շրջել անցյալի որոշ տարբերությունների էջը», - ասել է նա՝ ընդգծելով, որ նախկինում կաշկանդված հնդկական ընկերությունները կսկսեն սերտորեն համագործակցել Միացյալ Նահանգների, ամերիկյան մասնավոր հատվածի, գիտնականների և տեխնոլոգների հետ՝ համատեղ զարգացնելու համագործակցությունը քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտում»: