Ռուսաստանում բողոքի ակցիաների ժամանակ օգտագործվող սպիտակ ժապավենները հակաբեղմնավորիչների հետ համեմատելը, դա Պուտինի «մեսիջն» էր ուղղված հազարավոր քաղաքացիներին, ովքեր տանը հեռեւստացույցով դիտում էին վարչապետին եւ նաեւ այն հազարավոր քաղաքացիներին, ովքեր նախորդ շաբաթ սպիտակ ժապավեններ էին կապել եւ դուրս եկել բողոքի ակցիայի:
Նրանցից շատերը «Թվիթերում» նշել էին, որ Պուտինն իր հազարավոր ընդդիմախոսներին հայտարարել է, որ նրոնք բոլորը շատախոս պահպանակներ են: Այսպիսի եզրակացություն է անում ամերիկյան Time-ն իր «Ռուսական ձմեռ. Պուտինը զբաղվում է բողոքի ակցիաների կանխարգելմամբ» հոդվածում:
«Foreign Policy»-ին իր հերթին «Վլադիմիր Պուտինի պահպանակացումը» հոդվածում գրում է. «Այդպես էլ եղել է, այն դեպքում, երբ ռուսաստանիցներին չի վիրավորել սեպտեմբերի 24-ի «հմուտ» կոմբինացիան, երբ Պուտինն ու Մեդվեդեւը հայտարարեցին, որ պարզապես կփոխվեն տեղերով, այ դեպքում, երբ կոպիտ ընտրակեղծիքներից հետո ոստիկանությունը մահակներ է թափահարում եւ դա ավելի մեծ թվով մարդկանց չի զայրացնում»:
«Time»-ը գրում է, որ, երեւում է, Պուտինը դեկտեմբերյան ցույցերից երկու հիմնարար եզրակացությունների է հանգել: Նա որոշել է, որ իր համար հաջորդ տարի երրորդ անգամ նախագահ ընտրվելու լավագույն հնարավորությունը Վաշինգտոնի հետ կռվի մեջ մտնելն է, ինչը նա արեց անզուսպ կերպով: Ամենից շատ բաժին հասավ սենատոր ՄըքՔեյնին: Սա ռուսական քաղաքականության միանգամայն կանխատեսելի հնարք է, որտեղ սառը պատերազմի նախապաշարմունքներն առաջվա նման ձեւավորում են շատ ընտրրողների հայացքները, եզրակացնում է թերթը:
Պուտինը հաջորդ եզրահանգումն այն է, որ հասարակության բողոքող հատվածն այնքան աննշան է, որ իր արհամարհանքից բացի այլ բանի արժանի չէ: Իսկ արհամարհանքը նրանց նկատմամբ նա առատորեն շռայլել է: Նա մի անգամ հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ին հանրահավաքի ընթացքում բեմից հնչած լոզունգներից մեկում ասվել է. «Ոչխարնե'ր, առա'ջ»: Նման արհամարհանքին ռուսական ընդդիմության տարանջատված խմբավորումները կարող էին միայն պատասխանել. «Երջանկության բացակայության դեպքում դժբախտությունն է օգնում»: «Այժմ մարդկանց ոտքի հանելու համար մեզ բավական է միայն հիշեցնել պուտինյան վիրավորանքը», - մեջբերում է Time-ը:
Նման եզրակացությանն է հակված նաեւ Foreign Policy-ի տեսաբանը. Պուտինի հեռուստամարաթոնը անկանխատեսելի ազդեցություն ունեցավ. այն մասնատվածության նշաններ ցույց տվող ընդդիմությանը նոր լիցքեր հաղորդեց:




























