Բանգկոկի իշխանությունները տեղեկացնում են, որ ոստիկանությունը հայտնաբերել եւ ոչնչացրել է պայթուցիկ վեց սարքեր: Համաձայն երկրի իրավապահ մարմիննեի հայտարարության` ռումբերը հայտնաբերվել են քաղաքի երեք շրջաններում:
Ձերբակալվել է նաեւ 44-ամյա մի տղամարդ: Նա պայթուցիկ սարքը տեղադրել է Բանգկոկի արեւելյան արվարձաններից մեկում գտնվող բանկի մոտ` էստակադայի վրա: Տղամարդը նաեւ խոստովանել է, որ դեկտեմբերի 6-ին ռումբ է դրել պետական վիճակախաղերի շենքի մոտ, իսկ այսօր պետք է պայթուցիկ սարքեր տեղադրեր քաղաքի եւս 8 կետերում:
Ոստիկանությունը կարծում է, որ նա համախոհներ է ունեցել: Այս պահին չի նշվում, թե դրանք ինչ պայթուցիկ սարքեր են եղել: Չի հաղորդվում նաեւ, թե որ խմբավորման ձեռքի գործն է դա:
Օրերս թայլանդական ոստիկանությունը հայտարարել էր մայրաքաղաքում ամանօրյա տոների կապակցությամբ անվտանգության միջոցառումների խստացման մասին: Իշխանությունները հաղորդում են, որ հատկապես ուշադիրեն հսկվելու Կաո Սան փողոցում գտնվող զբոսաշրջային հատվածները, ինչպես նաեւ կենտրոնական առեւտրային կենտրոնը, որտեղ տեղի կունենան Նոր տարվա տոնակատարությունները, գրում է Lenta.ru-ն:




























