Թուրքական BirGun պարբերականի թղթակից Իլքեմ Էզգի Աշամը մի հրապարակման մեջ ուրիշ խոսքեր մեջբերելու համար դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման։

BirGun-ի թղթակիցը Թուրքիայի արեւելքում քրդերի զանգվածային գերեզմանների հետ կապված մի հրապարակման մեջ ներկայացրել էր Մարդու իրավունքների միության (IHD) Բիթլիս նահանգի ներկայացուցիչ Հասան Ջեյլանի խոսքերը։

Դեկտեմբերի 14-ին Ստամբուլի Բեշիքթաշի դատարանը 4 նախասադությունից կազմված մեջբերման համար դատապարտեց կին լրագրողին մեկ տարվա ազատազրկման։ Լրագրող նշել է, որ որոշումը բողոքարկելու է՝ պնդելով, որ դատարանի ցանկացած որոշման դեպքում ինքը շարունակելու է լրագրությունը։