Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դեկտեմբերի 16-ին փաստաթղթերի փաթեթ է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով` ՌԴ նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Այսկերպ, նա դարձել է երրորդ կուսակցական հավակնորդը բարձրագույն պաշտոնի համար:

Խոսելով առաջիկա նախագահական ընտրությունների մասին` Ժիրինովսկին ընդգծել է, թե իր հիմնական մրցակիցները վարչապետ Վլադիմիր Պուտինն ու կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովն են, նաեւ համոզմունք է հայտնել, որ նրանց հաղթելու շանսեր ունի: Նա ասել է, որ Զյուգանովն արդեն չի կարող, իսկ Պուտինը եղել է նախագահ: Ժիրինովսկու կարգախոսն է«Հանձնվեք», եւ այն ուղղված է բոլոր կաշառակերներին:

ՌԼԴԿ ղեկավարը անգամ գիտի իր երդմնակալության օրը` մարտի 14-ին: