Ադրբեջանը շուտով Ռուսաստանից կստանա պատվիրված 24 Մի-35Մ  հարվածային ուղղաթիռներից երկուսը:

Ներկա պահին այդ երկու ուղղաթիռները պատվիրատուին ուղարկվելուց առաջ վերջին փորձարկումներն են անցնում ռոստովյան «Ռոստվերտոլ» գործարանում:

Պատվիրված ուղղաթիռների մնացած խմբաքանակը Ադրբեջան կուղարկվի 2012թ.:  24 Մի-35Մ  ուղղաթիռների ձեռքբերման պայմանագրի արժեքը 360 մլն դոլար է, հաղորդում է ԱՐՄՍ-ՏԱՍՍ-ը:

Ադրբեջանի կողմից 24 Մի-35Մ  ուղղաթիռների ձեռքբերումը կուժեղացնի այդ երկրի հարվածային ուղղաթիռային խմբավորումը, որի կազմում կա 1991թ.-ից շահագործվող խորհրդային արտադրության 20 Մի-24 «Հինդ» ուղղաթիռ:

Ադրբեջան ուղարկվող Մի-35М  ուղղաթիռները հագեցած կլինեն գիշերային տեսանելիության սարքավորումներով, ջերմային խցիկով, ռադիոէլեկտրոնային ճնշման միջոցների համակարգով:

Ուղղաթիռները զինված կլինեն հակատանկային կառավարման հրթիռներով 9Կ114 «Շտուրմ-Վ» (ԱՏ-6 «Սպիրալ»)  եւ Ս-8 անկառավարելի ավիացիոն հրթիռներով` 80մմ տրամաչափով, եւ Ս-24` 240 մմ տրամաչափով: Ուղղաթիռների վրա տեղադրված կլինեն 12,7 մմ տրամաչափով 9Ա-629  մեկ գնդացիր եւ 7,62 մմ տրամաչափով 9-Ա-622 երկու գնդացիր, ինչպես նաեւ 30մմ-անոց 9-Ա-800 նռնականետ: Ուղղաթիռը կարող է տեղափոխել 50-500 կգ ավիացիոն ռումբեր: