Թուրքական զինված ուժերը պատրաստ են Սիրիայում անդրսահմանային գործողություն իրականացնել Քրդստանի բանվորական կուսակցության և հարակից խմբավորումների դեմ, եթե PKK-ն վայր չդնի զենքերը, TRT Haber պետական ​​հեռուստաալիքին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրը։ 

«Թուրքիայի զինված ուժերը հարգում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը և հաստատակամ են ահաբեկչական խմբավորումների դեմ անդրսահմանային գործողություններ իրականացնելու հարցում, եթե նրանք չդնեն զենքերը», - ասել է աղբյուրը։

Հեռուստաալիքի զրուցակիցն ընդգծել է, որ թուրք զինվորականները կկանխեն PKK-ի և նրա հետ կապված խմբավորումների փորձերը՝ օգտագործելու ռազմավարական օբյեկտները, ինչպիսին է Տիշրին ամբարտակը, տարածաշրջանում կայունությունը խաթարելու համար։

Պաշտպանության նախարարության խոսնակ Զեքի Աքթուրքը հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում և Իրաքում վերջին շաբաթվա ընթացքում ոչնչացրել են 94 ահաբեկիչների, իսկ 2024 թվականին՝ ավելի քան 3100-ի։